Քրդերը խոստացել են գրավել ԻՊ-ի «մայրաքաղաքը» մի քանի շաբաթվա ընթացքում

13:04 • 13.10.15

Քրդերը խոստացել են գրավել «Իսլամական պետություն» խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքան մի քանի շաբաթում, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ինչպես հայտարարել է Քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար Սիփան Համոն, այժմ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հետ գործողության մեկնարկի ժամանակը համաձայնեցնելու շուրջ։

 

Հոկտեմբերի 12-ին սիրիական ընդդիմությունը և քրդերը միություն են կնքել  ԻՊ-ի դեմ միասին կռվելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» անվանումը։



Դաշինքի կազմի մեջ են մտել Քրդերի ինքնապաշտպանության ջոկատները (YPG) և Սիրիական արաբական կոալիցիան, որն աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից։

 

Հաղորդվել է, որ մոտ ժամանակներս պետք է հարձակում սկսվի Ռաքքայի վրա, որն իսլամիստների «մայրաքաղաքն» է։ Հարձակումը վարելու են արաբական խմբավորումները, քրդերը պահելու են պաշտպանությունը: