«Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտվածների գրեթե կեսը հացադուլ է հայտարարել
Ցմահ ազատազրկման դատապարտվածների համար նախատեսված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 101 բանտարկյալների կեսը երեկ կեսօրից հացադուլի մեջ է, ավելի կոնկրետ`45 ցմահ ազատազրկված: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«8 ցմահ դատապարտյալ դիմում են ներկայացրել հացադուլ հայտարարելու մասին, 37-ն էլ ուղղակի, բանավոր կերպով հրաժարվել են սնունդ ընդունել»,- ասաց Գոռ Ղլեչյանը։
Նա նշեց, որ ցմահ դատապարտվածների պահանջն իրենց գործերի վերանայումն է` , ենթադրաբար` պատժաժամկետների կրճատումը:
Ւ պատասխան հարցի է, թե նման պահանջում օբյեկտիվ հիմքեր չի տեսնում, քանի որ ոչ միայն ցմահները, այլև մյուս դատապարտյալները մշտապես բողոքում են, որ իրենց գործերի վերանայում պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովների կողմից չի լինում, Գոռ Ղլեչյանը նկատեց. «Քրեակատարողական ծառայությունը վերանայման հետ կապված գործառույթ չունի»:
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի » գործով ցմահ ազատազրկվածներին թվում է նաև Նաիրի Հունանյանը: ՔԿՀ մամուլի պատասխանատուն ասաց, որ վերջինս հացադուլ չի անում:










