Պուտինը երաշխիքներ է պահանջել, որ ԱՄՆ-ի ուղարկած զենքերն ԻՊ-ի ձեռքում չեն հայտնվի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն դարձյալ սկսել է զենք մատակարարել սիրիական չափավոր ընդդիմությանը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ո՞ւր է երաշխիքը, որ այդ զենքերը դարձյալ չեն հայտնվի «Իսլամական պետության» ձեռքում»,-հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նա նաև հարցրել է, թե որտե՞ղ է այդ «սիրիական ընդդիմությունը»:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը չի կասկածում, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմությանը տրամադրվող զենքերի մի մասը կհասնի ահաբեկիչներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռով սիրիական «չափավոր ընդդիմությանը» 50 տոննա զինամթերք է ուղարկվել։










