Սիրիացի ապստամբները և քրդերը միավորվել են ԻՊ-ի դեմ պայքարի համար
Սիրիացի ապստամբները դաշինք են կնքել քրդերի հետ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի համար։ Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» անվանումը, գրում է korrespondent.net-ը։
Դաշինքի կազմի մեջ են մտել Քրդերի ինքնապաշտպանության ջոկատները (YPG) և Սիրիական արաբական կոալիցիան, որն աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից։
Դաշինքի հիմնական նպատակն ԻՊ-ի դեմ պայքարն է։
Մոտ ժամանակներս պետք է հարձակում սկսվի Ռաքքայի վրա, որն իսլամիստների «մայրաքաղաքն» է։ Հարձակումը վարելու են արաբական խմբավորումները, քրդերը պահելու են պաշտպանությունը:










