Թուրքական ոստիկանությունն Անկարայում կասկածելի փաթեթ է ոչնչացրել

13:44 • 13.10.15

Թուրքական ոստիկանությունը կասկածելի փաթեթ է վնասազերծել Անկարայի երկաթուղային կայարանից ոչ հեռու, տեղեկացնում է  CNN Turk-ը։

 

Փաթեթը պայթեցրել են, սակայն պարզվել է, որ տագնապը կեղծ էր. փաթեթում միայն սնունդ է եղել։

 

Երեք օր առաջ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի իշխանությունները քննարկում են «Իսլամական պետություն» խմբավորման հնարավոր մասնակցությունն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը: