Չիկագոյում զույգն ամուսնացել է մարաթոնի ընթացքում (լուսանկարներ)

15:08 • 13.10.15

Ամերիկուհի Սթեֆանի Ռեյնհարթը ցանկացել է ամուսնանալ քաղաքային խորհրդի շենքում, իսկ նրա փեսացուն՝ Մարկ Յոքելը, ցանկացել է մեծ արարողություն՝ ընկերների ու բարեկամների մասնակցությամբ:

 

Հենց այդ պատճառով էլ զույգը որոշել է ամուսնանալ Չիկագոյի մարաթոնի ընթացքում, գրում է Chicago Tribune-ը։

 

«Արդյունքում ես ստացա իմ կարճ ու պարզ արարողությունը, իսկ Մարկը՝ 40 հազար հյուր»,-ասել է Ռեյնհարթը։

 

Հարսնացուն և փեսացուն ամուսնական երդում են տվել 8 մղոնի նշագծից մի քանի քայլ այն կողմ։


Արարողությունը տևել է չորս րոպեից քիչ։

 

«Մենք ցանկանում էինք, որ արարողությունը կարճ լինի, քանի որ գիտեինք, որ կցանկանանք մի քանի լուսանկար անել, ապա պետք է վազեինք ևս 18 մղոն»,- պարզաբանել է հարսնացուն:

 

Ապագա ամուսինները ծանոթացել են 2013 թվականին՝ Chicago Area Runners Association-ի միջոցով։ «Ամուսնական» մրցավազքը Մարկի 9-րդ մարաթոնն է եղել, իսկ նրա կնոջ համար՝ երրորդը։

 

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink