Յանուկովիչի որդին դատի է տալիս Ուկրաինային
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդրը, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ուկրաինային պարտադրել իրեն փոխհատուցում վճարել Համաուկրաինական զարգացման բանկն անվճարունակ ճանաչելու և իրեն սեփականության իրավունքից զրկելու համար։
Այդ մասին Facebook-ում գրել է Ալեքսանդր Յանուկովիչի մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը՝ անգլիական փաստաբանական Joseph Hage Aaronson LLP ընկերության հաղորդագրությանը հղումով։
Հայցի համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի ազգային բանկի որոշումը՝ Համաուկրաինական զարգացման բանկն անվճարունակ ճանաչելու վերաբերյալ:
«Այդ որոշման հետևանքով Ալեքսանդր Յանուկովիչը կորցրել է իր բանկի սեփականության իրավունքի 100% տոկոսը»,- գրել է Կիրասիրը:
Յանուկովիչը ՄԻԵԴ-ին խնդրել է նյութական փոխհատուցում տրամադրել բանկի բաժնետոմսերի շուկայական արժեքի չափով։










