Անկարայի 3 ուժային գերատեսչությունների ղեկավարները հեռացվել են ծառայությունից՝ ահաբեկչության առնչությամբ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել ծառայությունից հեռացնել Անկարայի անվտանգության վարչության երեք բաժանմունքների ղեկավարներին։ Այդ մասին ասված է նախարարության հայտարարության մեջ, գրում է ТАСС-ը։
Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են՝ «քննության ճիշտ անցկացման շահերից ելնելով»։
Ծառայությունից հեռացվել է Անկարա շրջանի անվտանգության վարչության ղեկավարը, ոստիկանական հետախուզության բաժնի ղեկավարը և անվտանգության բաժնի ղեկավարը: Դեռ այս միջոցը ժամանակավոր բնույթ է կրում մինչև քննչական միջոցառումների ավարտը:
Այս առավոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և երկրում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այցելել են Անկարայի երկաթուղային կենտրոնական կայարանի մոտ ահաբեկչության վայր և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին։
Հիշեցնեք, որ Թուրքիայում կրկնակի պայթյուն էր որոտացել հոկտեմբերի 10-ին, որի հետևանքով 97 մարդ էր զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։










