Զինվորականներին, որոնք հրաժարվել են մեկնել Դոնբաս, Ռուսաստանում դատապարտել են ազատազրկման. ԶԼՄ-ներ
ՌԴ զորամասերից մեկի ռուս դեսանտավորները, որոնց դատել են Ռոստովի շրջանի պոլիգոնից դասալքության համար, ազատազրկման ժամկետներ են ստացել, գրում է «Նովայա գազետա»-ն։
Նրանք իբր վախեցել են ուղարկվել Դոնբաս։
Նշվում է, որ Անատոլի Կուդրինը դատապարտվել է կես տարվա ազատազրկման, Ալեքսանդր Եվենկոն, Իվան Շևկունովը, Ալեքսանդր Ենենկոն և Պավել Տինչենկոն՝ մեկական տարվա ազատազրկման։
Ավելի վաղ հաղորդվել է, որ զինվորականները զանգվածային կերպով սկսել են լքել այդ պոլիգոնը։ Շատերը հեռանալու մասին դիմումներ են ներկայացրել, որոնք հրամանատարությունը պատշաճ կարգով չի ընդունել: Նրանք բողոքել են կենցաղային վատ պայմաններից և վախեցել, որ իրենց կուղարկեն Ուկրաինա՝ պատերազմի, գրում է «Նովայա գազետա»-ն։










