Ferrari-ն ներկայացրել է F12berlinetta սուպերքարի «գերհզոր» տարբերակը
Ferrari ընկերությունը ներկայացրել է F12berlinetta սուպերքարի «գերհզոր» տարբերակը, որն ստացել է F12tdf անվանումը:
Motor.ru-ն տեղեկացնում է, որ նորագույն մոդելը նվիրվել է 50-60-ականների մրցարշավային «Ֆերարիներին», որոնք առաջատարն էին Tour de France մրցարշավում:
Նորույթը զինվել է 6.3 լիտր V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 740-780 ձիաուժ: Շարժիչն աշխատում է F1 DCT ռոբոտացված փոխանցման տուփով:
Կուպեն 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում, որը ստանդարտ տարբերակից 0.2 վայրկյանով ավելի արագ է:
Սուպերքարի քաշը կազմում է 1520 կգ, որը ստանդարտ F12berlinetta-ից 110 կգ-ով ավելի թեթև է: Քաշը թեթևացնել հնարավոր է դարձել թափքի կառուցվածքում ածխածնի լայնամասշտաբ կիրառման շնորհիվ։











