Գվատեմալայում զայրացած ամբոխը ողջ-ողջ այրել է քաղաքապետին (տեսանյութ)
Գվատեմալայում փոքր քաղաքի քաղաքապետի դաժան սպանություն է տեղի ունեցել։ Տեղի բնակիչները բառացիորեն ծվատել են տղամարդուն՝ կոռուպցիայի ու մրցակցի հանդեպ հաշվեհարդար տեսնելու փորձի համար, հաղորդում է НТВ-ն։
Զայրացած ամբոխի զոհ է դարձել Կոնսեպսյոնի 43-ամյա քաղաքապետ Բազիլիո Խուրականան։
Տեղի բնակիչները նրան կասկածել են կոռուպցիայի և քաղաքական հակառակորդի դեմ մահափորձի համար։
Նրա մրցակից Սեկեկն ուղղակիորեն Խուրականային մեղադրել է անարդար հաղթանակի համար: Մի քանի օր անց Սեկեկի դեմ մահափորձ է իրականացվել: Մեքենայում, որի վրա կրակ են բացել, եղել է նրա ընտանիքը: Միջադեպի հետևանքով զոհվել է նրա 17-ամյա դուստրն ու զարմուհին:
Դրանից հետո քաղաքի բնակիչները գնացել են 43-ամյա քաղաքապետի տուն, նրան դուրս են բերել շենքից ու սկսել են ծեծել: Ապա նրա վրա բենզին են լցրել ու հրկիզել։
Տուժածը մահացել է ստացած այրվածքներից: Նրա որդիներից մեկը ևս վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում։










