ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Բեռնի Սանդերսը կողմ է մարիխուանայի օրինականացմանը, Քլինթոնը՝ դեմ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում դեմ է հանդես եկել մարիխուանայի օրինականացմանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ չի համարում դրա օգտագործման հավասարեցումը քրեական հանցագործություններին, գրում է gazeta.ru-ն։
Նախընտրական արշավում նրա մրցակից Բեռնի Սանդերսը, ով տարիքով ամենամեծն է երկրի նախագահի թեկնածուներից, հայտարարել է, որ աջակցում է մարիխուանայի օրինականացմանը։
Այս հայտարարությունները քաղաքական գործիչներն արել են՝ պատասխանելով հարցին, թե ինչպես նրանք կքվեարկեին մարիխուանայի օրինականացման հարցի շուրջ։










