Cathay Pacific-ը դադարեցրել է Կասպից ծովի վրայով թռիչքները՝ ռուսական հրթիռների պատճառով
Հոնկոնգյան ամենախոշոր Cathay Pacific ավիաընկերությունը դադարեցրել է Իրանի և Կասպից ծովի վրայով թռիչքները՝ Սիրիայում իսլամիստների դիրքերին ուղղված ռուսական թևավոր հրթիռների հարվածների պատճառով, գրում է lenta.ru-ն։
Նշվում է, որ ավիաընկերությունը հետևել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության նախազգուշացմանը, որն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռների հարվածները վտանգ են ներկայացնում ուղևորատար ինքնաթիռների համար։
Տարածաշրջանի վրայով թռիչքները դադարեցվել են հոկտեմբերի 8-ից: Մասնավորապես՝ Հռոմ ուղղությամբ չվերթներն այժմ իրականացվում են Հյուսիսային Չինաստանով և Մոսկվայով, մինչդեռ նախկինում ճանապարհն անցնում էր Կասպից ծովի վրայով։
Ավիաընկերությունում հաստատել են թռիչքների դադարեցման փաստը և հայտարարել, որ ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ նոր հրիթռների հարվածների դեպքում Cathay Pacific-ի օրինակին կարող են հետևել ևս մի շարք ավիաընկերություններ, ներառյալ՝ Air France-ը։
Հոկտեմբերի 12-ին Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը նախազգուշացրել է Իրանի, Իրաքի և Կասպից ծովի վրայով թռիչքների վտանգի մասին։ Գործակալությունը որևէ առաջարկներ չի արել։










