Տավուշի մարզում ԶԻԼ-131 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով զինծառայող է մահացել

21:45 • 14.10.15

Տավուշի մարզի Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին այսօր ԶԻԼ-131 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բաբկեն Սարուխանյանը մահացել է, սպա Արտակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց:


Այս մասին Tert.am-ին հաղորդեցին Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: