Թուրքիան չի հրաժարավի ռուսական գազից. երկրի էներգետիկայի նախարար
Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված, ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը, գրում է РИА Новости-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման և ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։
«Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Եվ եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»,- ասել էր նա։
«Հարկավոր է իմանալ, որ մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ, գազի մոտ 60 տոկոսը մենք ստանում ենք ՌԴ-ից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից: Անգամ եթե կան ինչ-որ հարցեր, մենք կգտնենք դրանց լուծման ուղիները»,- ասել է նախարարը։










