«Թուրքական հոսքի» հարցում Անկարայի հետ պայմանավորվածությունները պահպանվում են. Լավրով
Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունները «Թուրքական հոսք» գազատարի հարցում պահպանվում են. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Քաղաքական պայմանավորվածությունները պահպանվում են։ Նախագահ Էրդողանը, երբ դեռ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում նախագահ Պուտինի հետ մզկիթի բացմանն էր մասնակցում, հաստատել է դա»,-ասել է նախարարը:
Նա պարզաբանել է, որ մինչ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումը համապատասխան որոշում ստորագրելու ենթակա անձինք չկան։
«Կսպասենք ընտրություններին, կսպասենք, թե երբ պետք է ձևավորվի կառավարությունը և պաշտոնյաները ստորագրեն համաձայնությունները»,-ասել է Լավրովը։










