Տղամարդու կախված դի՝ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում. shamshyan.com
Այսօր Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպան է եղել բանկերին պարտք լինելու պատճառով: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ աղջիկ և տղա, տղան էլ 2 ամիս առաջ զորակոչվել է Հայոց բանակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










