ԱՄՆ-ում համակարգչային խափանման պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել

10:16 • 15.10.15

ԱՄՆ-ի օդանավակայաններում Ներքին անվտանգության նախարարության՝ թռիչքից առաջ ուղևորներին ստուգելու համար պատասխանատու համակարգչային համակարգում խափանման պատճառով տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Վաշինգտոնի ամենախոշոր միջազգային օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է մաքսային և սահմանային հսկողության համակարգերի աշխատանքում առաջացած խնդիրների մասին։

 

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ համակարգչային խափանումից հետո ուղևորների ստուգումը շարունակվել է ոչ համակարգչային ռեժիմով:

 

NBC հեռուստաընկերության տվյալներով՝ խնդիրներ են առաջացել նաև Նյու Յորքի, Բոստոնի, Դալասի, Հյուսիսային Կարոլինայի և Բալտիմորի օդանավակայաններում:

 

Զբոսաշրջիկները համացանցում բողոքներ և վրդովված մեկնաբանություններ են թողնում հետաձգումների և օդանավակայաններում ստուգումներն անցնելիս երկար հերթերի վերաբերյալ։

 

Վերջին տվյալների համաձայն՝ համակարգչային համակարգում խափանումները շարունակվել են մոտ կես ժամ և այժմ վերացված են, օդանավակայանների աշխատանքային ռեժիմն աստիճանաբար վերականգնվում է: