Կանադայում տղամարդը մուրճով հարձակվել է գրասենյակի աշխատակիցների վրա. կան տուժածներ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Բրիջ-Ռիվեր քաղաքում անհայտ անձը մուրճով հարձակվել է բնիկ ժողովուրդների գերատեսչության շենքի վրա, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
CTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ տուժածներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը, գրասենյակի աշխատակիցները վնասազերծել են տղամարդուն։ Նա մահացել է, մահվան պատճառները պարզվում են։
Գրասենյակի ղեկավար Սյուզան Ջեյմսն ընդգծել է, որ իր առաջնահերթ խնդիրը տուժածների ընտանիքներին անհրաժեշտ օգնությամբ ապահովելն է։










