Դանիայի կենդանաբանական այգում առյուծի հրապարակային հերձման շոուն բազմաթիվ մարդկանց է գրավել
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Դանիայի կենդանաբանական այգում, որտեղ այսօր տեղի է ունենում առյուծի հրապարակային հերձման «շոուն», գրում է ntv.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ կեդանուն արդեն դուրս են հանել և դրել են սեղանին՝ այցելուների առաջ: Կենդանաբանական այգու աշխատակիցներն անցել են գործի: Շոուն դիտելու են եկել ոչ միայն մեծահասակներ, այլև՝ երեխաներ։
Ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, առյուծին ստիպված են եղել քնեցնել այն պատճառով, որ կենդանաբանական այգում այդ գիշատիչների թիվը կտրուկ աճել է։
Փորձագետները քննադատել են կենդանու հրապարակային հերձման գաղափարը։
Անցած տարի Կոպենհագենի կենդանաբանական այգում մարդկանց աչքի առաջ քնեցրել էին ընձուղտի: Չնայած բողոքի ակցիաներին՝ կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել էին առողջ Մարիուսին, որը ծնվել էր ներցեղային խաչասերման արդյունքում։










