Գերմանական հետախուզությանը մեղադրել են դաշնակիցներին լրտեսելու համար

16:55 • 15.10.15

Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայությանը մեղադրել են դաշնակիցներին լրտեսելու համար։ Համապատասխան նյութը հրապարակել է Der Spiegel թերթը, գրում է lenta.ru-ն։

 

Ինչպես նշվում է հոդվածում՝ ընդհուպ մինչև 2013 թվականի վերջը հատուկ ծառայությունը գաղտնալսել է Բեռլինում գտնվող մի քանի դաշնակից երկրների դեսպանատների, ինչպես նաև ԵՄ կառույցների։ 

 

Չնայած դա մասամբ արվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության հրահանգով, մի շարք գործողություններ իրականացվել են հենց Հետախուզական դաշնային ծառայության շահերի համար։

 

Մասնավորապես, գերմանացիները լրտեսել են Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատները, ընդ որում՝ դրա համար օգտագործել են հենց ամերիկացի դաշնակիցներից ստացած տեխնոլոգիաները։

 

Բունդեսթագն արդեն հայտարարել է հանձնաժողովի ձևավորման մասին, որը պետք է ստուգի ծառայության շտաբ-գրասենյակը և հարցաքննի աշխատակիցներին։

 

Ապրիլի վերջին Spiegel Online ինտերնետային պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն ավելի քան 10 տարի հետևել է Եվրոպայում քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և ձեռնարկատերերին՝ օգտագործելով գերմանական հետախուզության տեխնիկական ռեսուրսները: Ընդ որում՝ լրտեսությունն իրականացվել է առանց Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության իմացության։