Սիրիական բանակը լայնածավալ գործողություն է սկսել Հոմս նահանգում
Սիրիական կառավարական զորքերը զանգվածային գործողություն են սկսել Հոմս նահանգում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ռազմական աղբյուրի հղումով։
«Ժամը 5.30-ին բանակն սկսել է մասշտաբային գործողություն Հոմս նահանգում։ Ազատագրվել է Խալդիյե գյուղը և նրա հարևանությամբ գտնվող բնակավայրը: Այս պահին իրադրությունն այս ճակատում հրաշալի է»,-ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի բանակը զինյալներից ազատագրել է 5 գյուղ և փոքր քաղաք Համա նահանգում, ինչպես նաև Իդլիբի մոտ գտնվող Քին հովիտը։










