ԻՊ-ը ցանկացել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի մզկիթներից մեկում

11:50 • 15.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փորձել է պայթյուն կազմակերպել Խանտի-Մանսիյսկի շրջանի Պիտ-Յախ քաղաքում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ՌԴ քննչական կոմիտեին հղումով:

 

Ոմն Ռիզվան Աղաշիրինով և Աբդուլլա Մագոմեդալիև մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (ապօրինի զենք պատրաստելը), 222-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով (զենքի ապօրինի շրջանառություն), ինչպես նաև ահաբեկչական գործողություն պատրաստելու և այլ հոդվածներով։

 

Աղաշիրինովին ու Մագոմեդալիևին ռուս իրավապահները ձերբակալել են։ Վերջինս փորձել է թաքնվել՝ պատանդ վերցնելով մանկահասակ երեխայով մի ընտանիքի։ Գործով այլ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նրանցից մեկը ձերբակալվել է Ուկրաինայում, սակայն նրան արտահանձնելու հարցը դեռ չի վճռվել։

 

«Քննության ընթացքում պարզ է դարձել, որ ահաբեկչական գործողություն իրականացնելու հանձնարարություն է տվել մի անձ, որն իսլամական ծայրահեղական հայացքներ ունի և իրավապահներից թաքնվում է Թուրքիայի տարածքում։


Բացի այդ, համաձայն օպերատիվ տեղեկությունների, այդ հանցագործության կազմակերպիչն ու մեղադրյալները, որոնք թաքնվում են քննությունից, համարվում են «Իսլամական պետության» անդամներ»,- ասել են գերատեսչությունից։