Քլոե Քարդաշյանը կկայացնի կոմայում հայտնված նախկին ամուսնու բուժօգնության հետ կապված որոշումները

16:17 • 15.10.15

Ամերիկյան «Լեյքերս» բասկետբոլային ակումբի կազմում հանդես եկող NBA-ի երկակի չեմպիոն Լամար Օդոմի նախկին կինը՝ Քլոե Քարդաշյանը, ստիպված կլինի մարզիկի բուժօգնությանը վերաբերող որոշումներ կայացնել, գրում է gazeta.ru-ն։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ նա ստիպված կլինի կարևոր որոշումներ կայացնել այն պատճառով, որ զույգի ամուսնալուծության գործընթացը պաշտոնապես չի ավարտվել, փաստաթղթերով Քլոե Քարդաշյանը դեռ մարզիկի կինն է:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օդոմին հայտնաբերել են Նևադա նահանգում հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում: Ավելի ուշ հաղորդվել է, որ Լամարի արյան թեստը ցույց է տվել կոկաինի և սեռական ակտիվության բարձրացման համար կենսաբանական ակտիվ հավելումների հետքեր։

 

Նշվում է, որ հասարակաց տան սեփականատերը, որտեղ գտել են 35-ամյա բասկետբոլիստին, պատմել է, որ նա մեկ շիշ կոնյակ է խմել և ընդունել է պոտենցիան բարձրացնելու նյութեր, բայց հաստատության աշխատակիցներից ոչ մեկ չի նկատել, որ Օդոմը թմրանյութեր է օգտագործել։

 

Այժմ ամերիկացին գտնվում է կոմայում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։