2 տարեկան երեխան Սոթքում ընկել է ջրհորը և մահացել. ԱԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 15-ին, ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 2 տարեկան երեխան է ընկել ջրհորը։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին:
Պարզվել է, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը:










