Մեքսիկայում ավելի քան 85.000 ուսուցիչ կտուգանվի՝ բողոքի ակցիայի մասնակցելու համար

09:56 • 15.10.15

Մեքսիկայում 85.296 ուսուցիչներ միաժամանակ կտուգանվեն, հայտարարել է երկրի կրթության նաախարարությունը։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նրանք բոլորն աշխատանքի դուրս չեն եկել և մասնակցել են բողոքի զանգվածային ակցիայի։

 

Հոկտեմբերի 12-ին կայացած ակցիայի հետևանքով հարյուր հազարավոր աշակերտների դասեր չեն կայացել:

 

Ցուցարարների աշխատավարձերից պահումներ կարվեն: Կրթության նախարարությունից հայտարարել են, թե կվերահսկեն տուգանքների պահումները:

 

Ամենամեծ թվով ցուցարարները գրանցվել են Օահակա նահանգում՝ մոտ 54 հազար ուսուցիչ, և Միչոակա նահանգում՝ 16.4 հազար ուսուցիչ։ Ընդհանուր առմամբ՝ կտուգանվեն 14 նահանգների ուսուցիչներ։

 

Նրանց բողոքի պատճառը եղել է դեռևս 2013 թվականին ընդունված կրթության բարեփոխումների մասին օրենքը: Հենց այդ ժամանակ էլ երկրում մեկնարկել էին առաջին ցույցերը։