ՄԻԵԴ-ն իրավունք չուներ Շվեյցարիայի ներքին օրենքի շրջանակն իր հայեցողությամբ սահմանել. շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչ
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը (ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Շվեյցարիայի տեսակետը պաշտպանող կազմակերպությունը)Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճռին` նշեց, որ ՄԻԵԴ-ն իրավունք չուներ Շվեյցարիայի ներքին օրենսդրությունն իր հայեցողությամբ սահմանել: Հիշեցնենք`այն սահմանում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Նա նաև նշեց, որ ակնհայտ է, որ Շվեյցարիայի օրենսդրությունը չպետք է կարողանա շարունակվել կիրառվել այնպես, ինչպես նախկինում: Եվ հիմա շվեյցարական օրենսդիր մարմինը պետք է այս հարցում իր խոսքն ասի:
- Ինչպե՞ս է Շվեյցարիայի համայնքը գնահատում այդ որոշումը և Ձեր ներկայացրած կազմակերպությունը:
-Շատ ժխտական: Եվ ամենակարևորն այն է, որ դատարանի գիտելիքները իրավական և սոցիալական հիմքի վրա /վճիռը/ շատ թույլ էր: Նույն հողի վրա չկարողանալ դնել, որ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը ատելության հրահրման ենթակա առարկա է, դա ամենածանր արդյունքներից մեկն է, որը մեզ հասկանալ է տալիս, թե մենք ինչ իրականության մեջ ենք գտնվում:
-Դատարանը գտավ, որ համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Շվեյցարիայի դատարանների՝ Փերինչեքի դեմ հրապարակած դատավճիռը հակասում է խոսքի ազատության իրավունքին: Ինչպե՞ս եք մեկնաբանում:
- Կարճ պիտի ասեմ. խնդիրն այն է, որ դատարանը, ըստ իս, իրավունք չուներ Շվեյցարիայի ներքին օրենքի (ազգային օրենսդրությանը – Tert.am) շրջանակն իր հայեցողությամբ սահմանել: Եվ սահմանել այնպես, ինչպես ինքը սահմանեց, որովհետև ով իմանում է, թե ինչ տեղի ունեցավ շվեյցարական հողի վրա, այսինքն` փաստը, այսինքն` իրողությունը դա Շվեյցարիացին է, դա եվրոպացին չէ: Եվ եթե իրավական երեք մակարդակով շվեյցարիացիները քննեցին այդ` ատելության հրահրման հնարավորությունը և ժխտողականության մանրամասնությունը և դիտավորյալությունը, դա արդեն հարց է առաջացնում, թե որքան կարելի է վստահել այս տեսակ մարդու իրավունքների դատարանին (ՄԻԵԴ-ին - Tert.am):
- Վճռի էությունը, ըստ որի` շվեյցարական դատարանը սխալ է վարվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Շվեյցարիայում այդ օրենքը պետք է փոխվի, քանի որ ՄԻԵԴ-ի վճիռները ԵԽ անդամ երկիր է: Այսինքն` դա ենթադրո՞ւմ է, որ Շվեյցիարիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու ներքին օրենքը պետք է փոխվի: Հետո Ֆրանիսայինը:
-Ես կարող եմ խոսել միայն Շվեյցարիայի մասին: Առաջին հերթին ակնհայտ է, որ Շվեյցարիայի օրենսդրությունը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժխտողականության համար քրեական պատասխանատվության կիրառմանը, չպետք է կարողանա շարունակվել այնպես, ինչպես տեղի ունեցավ մինչև այսօր: Այսինքն` դա այլևս ենթակա է որևէ դատարանի հետհայցի (հայցը հետ վերադարձնելու – Tert.am): Երկրորդ` Ֆրանսիայում էդ տեսակ օրենսդրություն չկա, որ պաշտպանի հայոց արժանապատվությունը Ցեղասպանության ժխտողականությունից:
-Այսինքն`շվեյցարական օրենքը պետք է փոխվի՞:
-Ես նման բան չասացի: Չպետք է փոխվի, բայց նույն ձևով չպետք է կարողանա կիրառվի: Այսինքն` այստեղ օրենսդիրը պետք է որոշի, թե ինքն ինչ է անելու: Եվ Շվեյցարիան պետք է որոշի` ենթարկվի՞ այս տեսակ կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան – Tert.am), թե ոչ, քանի որ իրեն հիմնական իրավունքները պաշտպանված չեն:
-Ասում եք` բացասաբար եք վերաբերվում ՄԻԵԴ–ի որոշմանը, սպասո՞ւմ էիք նման վճիռ: Գուցե ավելի լա՞վը, կամ վա՞տը:
-Ես սպասում էի, որ մարդիկ իրենց գործը կանե՞ն, թե՞ ոչ: Չարեցին:
-Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը այդ որոշման: Չէ՞ որ Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության դատապարտումից հետո Եվրոպայում գրեթե բոլոր կառույցների մակարդակով՝ ԵՄ, ԵԽ, կառույցներ, մարմիններ, սկսվեց Հայոց ցեղասպանության դատապարտման հաղթարշավ:
- Չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղի ունեցած իրողությունները գերազանցում են մեր կողմից որևէ տեսակ դիրքորոշում: Դատարանն ընդհանրապես հաշվի չառավ, թե ինչ իրական հիմքի վրա է հիմնված ճանաչումը:










