Ուելսում ուղևորը օձ է «մոռացել» տաքսու մեջ. լուսանկարներ

23:03 • 15.10.15

Ուելսում ուղևորներից մեկը 1,2 մ երկարությամբ օձ է «մոռացել» տաքսու մեջ:

Daily Mail-ը հատնում է, որ 67-ամյա կին վարորդ Մեջ Ալենը սարսափահար է եղել, երբ ուղևորի իջնելուց հետո հետևի նստելատեղին բծավոր մագլցող օձ է հայտնաբերել: Միայն հետո է պարզվել, որ այդ օձը թունավոր չէ:

Այժմ հայտնի լրատվամիջոցը օձի տիրոջը խնդրել է էլեկտրոնային նամակով կապվել վարորդի հետ` իր «ապրանքը» վերցնելու համար: Վարորդը խոստովանել է, որ մարդիկ միշտ դրամապանակ ու հեռախոս են մոռանում, բայց ոչ երբեք` «անասուն»: