Ադրբեջանում ԻՊ-ի 5 անդամ է ձերբակալվել
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, որոնք կռվել են Սիրիայում գործող անօրինական խմբավորումների շարքերում։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինյալ խմբեր ու խմբավորումներ ստեղծելու, նրանց գործունեությանը մասնակցելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա տրամադրելու և այլ մեղադրանքներով որպես կասկածյալներ ձերբակալվել են Նամիգ Գուլիևը, Խալիդ Գաջիվերդիևը, Թալեհ Ահմեդովը, Էլվին Ասկերովը և Անար Մահմուդովը։
Հաստատվել է, որ այս անձինք 2012-2015 թվականներին Սիրիայի և Իրաքի տարածքներում մասնակցել են տարբեր անօրինական զինյալ խմբավորումների գործողություններին, այդ թվում՝ «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների կազմում։
Օպերատիվ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հակաօրինական գործունեության մեջ ներառված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։










