Բուլղարիայի սահմանապահները սահմանահատման փորձ կանխելիս փախստականի են սպանել
Բուլղարիայի սահմանապահները կանխել են Թուրքիայի հետ սահմանը հատելու 50 աֆղանստանցի ներգաղթյալներից բաղկացած խմբի փորձը, ներգաղթյալներից մեկը հրազենային վնասվածքից մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնում է gazeta.ru-ն:
«Նրանք դիմադրություն են ցույց տվել ձերբակալության ժամանակ։ Սպաներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, և նրա խոսքով՝ ներգաղթյալներից մեկին փամփուշտը դիպել է անդրադարձվելիս, և նա ավելի ուշ մահացել է»,- ասել է երկրի ներքին գործերի նախարարության շտաբի ղեկավար Գեորգի Կոստովը։
Շրջանի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ, իսկ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը շտապ կարգով դադարեցրել է ԵՄ գագաթաժողով այցը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ-ն և Թուրքիան համաձայնեցրել են փախստականների հետ կապված գործողությունների ծրագիրը:
Բուլղարիան Թուրքիայի հետ 260 կիլոմետր երկարությամբ սահման ունի, դրա 30 կիլոմետրն ամրացված է փշալարով, և այն հսկում են 2 հազար սահմանապահներ ու զինվորականներ։










