Այսօր «շեֆերի» միջազգային օրն է

13:14 • 16.10.15

Ամեն տարի հոկտեմբերի 16-ին աշխարհի շատ երկրներում նշվում է «շեֆի» օրը, կամ, ինչպես շատերը սիրում են կոչել՝ Բոսի ազգային օրը, գրում է calend.ru-ն։

 

Սա բոլոր մակարդակի կոլեկտիվների ղեկավարների մասնագիտական տոնն է։

 

1958 թվականին Պատրիցիա Հարոսկին, որը State Farm Insurance Company ընկերությունում որպես քարտուղարուհի էր աշխատում, առաջարկել է նոր տոն ստեղծել՝ նվիրված սիրելի ղեկավարին։

 

1962 թվականին տոնը պաշտոնապես հաստատվել է Իլինոիս նահանգի նահանգապետի կողմից։
Տոնի իմաստն այն էր, որ աշխատակիցները շնորհավորում էին ղեկավարին ու շնորհակալություն հայտնում, որ տարվա ընթացքում բարի և ազնիվ է եղել։

 

Հետո ավանդույթը տարածվել է ողջ աշխարհում: Այսօր այն նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում։