Chanel-ը ռեգբիի գնդակ է ստեղծել (լուսանկար)
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը Rugby World Cup առաջնության պատվին ռեգբիի դիզայներական գնդակ է թողարկել։ Այն ստեղծվել է սպիտակ, մուգ կարմիր, կապույտ և սև գույներով, գրում է lenta.ru-ն։
Յուրաքանչյուր գնդակ զարդարված է բրենդի ֆիրմային լոգոյով և Chanel-ի հայտնի ցանցով: Արտադրանքը թողարկվել է սահմանափակ քանակով և հասանելի է նորաձևության տան կայքում։
Ռեգբիի աշխարհի առաջնությունն անց է կացվում Մեծ Բրիտանիայում սեպտեբեմրի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը։











