Ֆրանսիան ընդունել է մարդկանց «չեզոք սեռ» ունենալու իրավունքը
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ ընդունել է մարդկանց` ինտերսեքսուալության` այսպես կոչված «չեզոք սեռ» ունենալու իրավունքը:
France Presse-ը հայտնում է, որ ֆրանսիական Տուրա քաղաքի դատարանը համապատասխան վճիռ է կայացրել 65-ամյա հայցվորի գործով: Նա պահանջում է, որ իր փաստաթղթերում արական կամ իգական սեռի փոխարեն նշված լինի «չեզոք»:
Մինչ այժմ չեզք սեռը պաշտոնապես ընդունված կատեգորիա էր Ավստրալիայում, Հնդկաստանում, Նեպալում և Նոր Զելանդիայում: Չնայած այս երկրներում նման որակումը վերաբերում է հիմնականում հերմաֆրոդիտներին:
ԶԼՄ-ների գնահատմամբ ֆրանսիական դատարանի այս որոշումը շրջադարձային է ամբողջ Եվրոպայի համար:










