Իտալիայում դատարանը կվերանայի կախարդության մեղադրանքով 300 տարի առաջ գլխատված կնոջ գործը

16:50 • 16.10.15

1716 թվականին իտալական Բրենտոնիկո գյուղում կախարդության համար մեղադրվել էր Մարիա Բերտոլետտի Տոլդինին։ 300 տարի անց դատարանը կարող է վերաքննել կնոջ գործը՝ փորձելով արդարացնել նրան, տեղեկացում է gazeta.ru-ն։


Համաձայն տեղի աղբյուրների՝ Մարիա Բերտոլետտին անսովոր կին է եղել: Նա երեխա չունեցող այրի է եղել և իր ձերբակալությունից առաջ ամուսնացել է երկրորդ անգամ:

 

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա մեղավոր է ճանաչվել երեխաների սպանությունների, տեղի խաղողագործներին վնասներ հասցնելու, աստվածուրացության համար: Նրան անգամ մեղադրել են 5-ամյա երեխային եռացող պանրի կաթսան նետելու համար։

 

Նրան հրապարակայնորեն գլխատել ու այրել են այն վայրում, որտեղ այժմ զբոսայգի է։

 

Այժմ տեղի մշակույթի նախարար Կվինտո Կանալին ցանկանում է հասնել նրան, որ մարդիկ, որոնք ծանոթ են եղել այդ ժամանակի օրենքներին, գործի կրկնակի քննություն անցկացնեն։

 

«Դա այնքան կարևոր է, որքան կարևոր էր 100 տարի առաջ: Եվ 100 տարի անց էլ նույնքան կարևոր է լինելու: Տեղի է ունեցել անարդարացի սպանություն, որը չպետք է տեղի ունենար: Նրանք մարդ են սպանել՝ հիմնվելով կեղծ մեղադրանքի վրա»,-հայտարարել է նախարարը։