Լուկաշենկոն ստացել է ձայների 83.5%-ը. հրապարակվել են ընտրության վերջնական արդյունքները

16:14 • 16.10.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հանրապետության նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնցում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, համաձայն ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 83.5 տոկոսը։

 

Նախօրեին ԿԸՀ-ն հստակեցրել էր ընտրողների մասնակցության թվերն ու ձայների բաշխման տվյալները։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Լուկաշենկոն ստացել էր իր համար ռեկորդային ձայների քանակ՝ 83,49%։

 

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 11-ին։