Ներգաղթյալները փորձել են Անգլիա հասնել սպիտակ արջի հետ նույն բեռնատարով (տեսանյութ)

10:31 • 16.10.15

Ապօրինի ներգաղթյալները փորձել են Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել սպիտակ արջ տեղափոխող բեռնատարով։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Կալե քաղաքում, որտեղ 3 ներգաղթյալներ մտել են Նիսան մականունով սպիտակ արջին տեղափոխող բեռնատարը։

 

Սակայն 10 րոպե անց գիշատչի անկոչ հյուրերին բռնել են իրավապահներն ու բեռնատարից ցած  իջեցրել: Մինչդեռ Նիսանը շարունակել է իր ճանապարհը դեպի Միացյալ Թագավորություն։

 

Միջադեպի տեսագրությունը տեղադրված է YouTube կայքում: