Եգիպտոսում ոչ պատշաճ հագնված կանանց թույլ չեն տա քվեարկել

10:42 • 16.10.15

Եգիպտոսի կառավարության որոշմամբ՝ կանայք, որոնք կկրեն ոչ պատշաճ, մարմինը ցուցադրող  հագուստ, իրավունք չեն ունենա մասնակցելու հաջորդ շաբաթ կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

 

«Մեր երկրի ու ժողովրդի ազգային ավանդույթները պետք է հարգվեն։ Անընդունելի է, որ ոչ պատշաճ ձևով հագնված կինը ներկայանա ընտրատարածք ու մասնակցի քվեարկությանը»,- մեջբերում է Al Arabiya-ն Եգիպտոսի վարչապետի` ընտրական հարցերով խորհրդական Ռեֆաթ Կոմսանին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 30-ին, իսկ 2-րդ փուլինը` դեկտեմբերի 4-ին։ Հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է 55.6 մլն մարդ։