Պաղեստինցի խռովարարները հրկիզել են Հովսեփի դամբարանը
Պաղեստինցիները հրդեհել են Արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքի հրեական սրբավայրը` իսրայելցիների հետ բախումների սրման ֆոնին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` խռովարարները հրկիզել են Աստվածաշնչից հայտնի Հովսեփի դամբարանը: Հրեաների համար աղոթատեղի հանդիսացող սրբավայրը լրջորեն վնասվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունից ժամեր անց, երբ վերջինս կոչ էր անում պաղեստինյան առաջնորդներին դադարեցնել հարձակումների ալիքը:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը դատապարտել է հրկիզումը և հայտնել, որ սրբավայրը կվերանորոգվի:










