Ղրղզստանի ոստիկանությունը շրջափակել է տարածաշրջանի ամենամեծ շուկաներից մեկը՝ փախուստի դիմած հանցագործներին գտնելու համար
Ղրղզստանի իրավապահներն այս գիշեր շրջափակել են Բիշքեկի մոտակայքում գտնվող շուկան, որը համարվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ շուկան՝ որոնելով բանտից փախած կալանավորներին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Շուկան զբաղեցնում է ավելի քան 137 հա տարածք, դրանում գործում է մոտ 40 հազար առևտրային կետ ու աշխատում ավելի քան 50 հազար մարդ։
Առավել վտանգավոր հանցագործներից մեկը գործողության ընթացքում սպանվել է, երեքը դեռ ազատության մեջ են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 12-ին կալանավայից փախուստի է դիմել 9 կալանավոր: Նրանցից 5-ին հաջողվել էր բռնել։










