Մոսկվայում գողացել են «Հաջողության ջենթլմենների» Դոցենտի արձանը
19:42 • 16.10.15
Ռուսաստանի մայրաքաղաքում անհայտ անձինք գողացել են խորհրդային հայտնի դերասան Եվգենի Լեոնովի արձանը:
RBC Daily-ն մանրամասնում է, որ հայտնի արձանում Լեոնովը պատկերված է «Հաջողության ջենթլմենները» կատակերգության Դոցենտի կերպարանքով:
Արձանը գնահատվում է 160 հազար ռուսական ռուբլի: Այժմ գողության այս դեպքով զբաղվում են մոսկովյան իրավապահները:
Placeholder










