Ստեփանավանում հրդեհից հետո պատշգամբի բազմոցին գտել են տանտիրոջ այրված դին

16:27 • 16.10.15


 

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 07.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կուրթան գյուղում  տուն է այրվում:
 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, այրվել է 1930 թ. ծնված Սուրեն  Գևորգյանին  պատկանող տունը, որտեղ պատշգամբի բազմոցին հայտնաբերվել է տան տիրոջ` Ս.Գևորգյանի դիակը` այրված վիճակում:
 

Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: