Տաջիկստանում մարմնավաճառներին կսկսեն բանտ նստեցնել
Տաջիկստանի իշխանությունները խստացրել են մարմնավաճառության համար նախատեսված պատիժը: «Լենտա»-ն հայտնում է, որ այդ երկրի խորհրդարանը օրենք է ընդունել, որով մարմնավաճառների համար նախատեսվում է բանտարկություն:
Առաջին անգամ մարմնավաճառությամբ զբաղվելու համար բռնվելու դեպքում նրանք խոշոր տուգանք կվճարեն, իսկ երկրորդ անգամ բանտ կգնան 15 օրով:
Անցած տարի Տաջիկստանում մարմնավաճառների թվի աճ է գրանցվել` կազմելով 14 000: Իշխանությունները խստացրել էին պայքարը, սակայն այժմ ստիպված են եղել ավելի խիստ օրենք ընդունել, քանի որ նախկինում պայքարը մարմնավաճառության դեմ արդյունք չէր տվել:
Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները նախատեսում էին պատասխանատվության ենթարկել ոչ միայն մարմնավաճառներին, այլև նրանց հաճախորդներին:










