Volkswagen-ը 8.5 մլն մեքենա է ետ կանչում Եվրոպայում
Գերմանիայի ավտոտրանսպորտի դաշնային գործակալությունը պարտավորեցրել է գերմանական ավտոարտադրողին 2.4 մլն վաճառված մեքենա ետ կանչել երկրի տարածքում:
Euromag-ը տեղեկացնում է, որ նախկինում կարգավորիչ գործակալությունը մերժել էր Volkswagen-ի առաջարկը ետ կանչման ենթակա մեքենաներում անվճար ֆիլտրներ տեղադրելու մասին:
Կոնցեռնի նորանշանակ ղեկավար Մատիաս Մյուլերն ավելի վաղ հայտնել էր, որ դիզելային սկանդալին առնչվող մեքենաները կսկսեն ետ կանչել 2016-ին:
Reuters-ի հաղորդմամբ` Volkswagen-ը հայտարարել է Եվրամիության երկրներում 8.5 մլն մեքենա ետ կանչելու մասին:










