Կրետեի բնակիչը ֆինանսական ճգնաժամի պատճառով լքված 200 շան է փրկել

09:28 • 17.10.15

Հունաստանում ֆինանսական ճգնաժամի պատճառով հարյուրավոր ընտանի կենդանիներ հայտնվել են փողոցում։

 

Lenta.ru-ն ներկայացրել է Կրետեի բնակիչ Տեոկլիտոս Պրոեստակիսին, որը մոտ 200 լքված շան է փրկել` միջոցներ գտնելով և միայնակ պահելով կենդանիներին։

 

Տակիս մականունով հայտնի նախկին ատամնաբույժը սեփական ուժերով փոքրիկ կացարան է ստեղծել շների համար։ Տեսնելով, թե ինչպես են մարդիկ դուրս շպրտում իրենց շներին ֆինանսական ճգնաժամի պատճառով` նա անտարբեր չի գտնվել։

 

Թեև կառավարությունից  ֆինանսական օգնություն ստանալ նրան չի հաջողվում, Տակիսը չի հուսալքվում և ինքնուրույն հոգում է կենդանիների սննդի և անհրաժեշտ դեղամիջոցների ծախսերը, որոնք ամսական մոտ 2.000 եվրո են կազմում։

 

Երբեմն նրան օգնում են ամերիկացի և եվրոպացի կամավորները: Բացի այդ, նա միջոցներ է հավաքում ինտերնետային նվիրատվությունների օգնությամբ: