Սարսափելի պահը, երբ ինքնաթիռի շարժիչը վնասվում է թռիչքի առաջին վայրկյաններին (լուսանկարներ, տեսանյութ)

09:20 • 17.10.15

Ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սանտյագոյի միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ շարժիչը շրջապատող վահանակները պոկվել են թռիչքի առաջին վայրկյաններին, գրում է The Daily Mail-ը։

 

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից Կոպիապո ուղևորվող Sky ավիաուղիների ինքնաթիռը, որը 137 ուղևոր է տեղափոխելիս եղել, այդ միջադեպից հետո վերադարձել է օդանավակայան։ 

 

Ինքնաթիռի թևի մոտ նստած ուղևորը նկարահանել է այն պահը, երբ ձախ շարժիչի պաշտպանական վահանակները պոկվում են, երբ ինքնաթիռը սկսում է օդ բարձրանալ։

 

Արտակարգ վայրէջքից հետո ուղևորներին մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել են Կոպիապո։

 

«Խնդիրը շարժիչի վնասվելը չէր։ Վտանգն այն էր, որ պոկված մասնիկները կարող էին հարվածել ինքնաթիռի այլ հատվածների, մասնավորապես՝ թևերին, պոչին և կայունացուցիչներին»,- ասել է օդաչու Պատրիկ Սմիթը։

Part of the casing began lifting up after the passenger, who was sat beside the wing, started filming

A few seconds later the protective casing starts to lift a lot higher as the plane builds speed for take-off

The blue casing, which surrounds the engine on the plane - which was carrying 137 passengers - then cracked

Seconds later, the casing rips off completely and flies backwards as the aircraft pulls up and starts rising

The incident was caught on camera and shows one piece of the casing holding on - but the other part flying away