Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել խիստ տնտեսման միջոցները
Հունաստանի խորհրդարանն այս գիշեր հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը, որը խիստ տնտեսման միջոցներ է նախատեսում։ Օրենքի նախագծի ընդունման օգտին քվեարկել է 154 պատգամավոր, գրում է korrespondent.net-ը։
Փաստաթուղթը ենթադրում է ի թիվս այլնի հարկերի ավելացում, կենսաթոշակների նվազեցում և կենսաթոշակային տարիքի բարձրացում։ Այդ միջոցները թույլ կտան երկրին ֆինանսական օգնություն ստանալ միջազգային վարկատուներից։
Քվեարկության նախօրեին Աթենքի կենտրոնում բողոքի բազմահազարանոց ակցիա է անցկացվել։
Խորհրդարանում քննարկումը շատ բուռն է ընթացել։ Ընդդիմությունը մեղադրել է կառավարությանը նրանում, որ այն երկիրը ռեցեսիայի նոր շրջանի մեջ է ներքաշում: Դրան ի պատասխան՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ միջոցները բոլորովին նոր չեն, այլ հայտնի են եղել դեռ հուլիսին, երբ Հունաստանը համաձայնություն է կնքել եվրոպացի վարկատուների հետ։
Եվրոգոտու երկրների առաջնորդների հուլիսյան գագաթաժողովում համաձայնեցվել է ֆինանսական օգնության երրորդ փաթեթը՝ երկրի կառավարության կողմից սոցիալական և տնտեսական բարեփոխումների կատարման պայմանով։










