Իրանում անհայտ անձինք կրակ են բացել շիաների ուղղությամբ՝ սգո արարողության ժամանակ

13:31 • 17.10.15

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դիզֆուլ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել սգո արարողության ժամանակ, գրում է gazeta.ru-ն։

 

Կրակը բացվել է արարողությանը մասնակցող շիաների կողքով անցնող ավտոմեքենայից։ Հարձակվողների զոհն է դարձել առնվազն երկու մարդ։

 

Իրանական FARS գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը երեկոյան՝ հոկտեմբերի 16-ին։