Զամբիայի նախագահը կոչ է արել աղոթել ազգային արժույթի համար
Աֆրիկյան Զամբիա պետության նախագահ Էդգար Լունգուն կոչ է արել իր ժողովրդին այս կիրակի կայանալիք ազգային տոնի առթիվ աղոթել ազգային արժույթի` կվաչայի վերականգնման համար։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այդ օրը փակ են լինելու բոլոր սրճարանները, գիշերային ակումբները, զվարճանքի այլ վայրեր. չեղարկվել են նաև ֆուտբոլային բոլոր հանդիպումները։
Աղբյուրը նշում է, որ աղոթքները կընթանան երկրի բոլոր եկեղեցիներում: Հայտնի է, որ երկրի 15 միլիոնանոց բնակչության 80 տոկոսը քրիստոնյա են։
«Կվաչայի արժեզրկումը հանգեցրել է առանձին ապրանքների դեպքում 30-100 տոկոսով գների բարձրացման։ Իրավիճակը շտկելուն ուղղված կառավարության ջանքերն արդյունք չեն տա, իսկ վառելիքի գնի սպասվելիք աճը միայն կվատթարացնի իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է աստվածային միջամտություն»,-ասել է «Կյանքի հաց» եկեղեցու եպիսկոպոս Լուսակե Ջո Իմականդոն։










