Ինչպե՞ս մեկ բառով կբնութագրեմ Նեյմարի այսօրվա խաղը. փայլուն. Լուիս Էնրիկե

17:30 • 18.10.15

 «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել Պրիմերայի 8-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ տնային հանդիպման (5:2) մասին:

 

«Խաղը դժվարին ստացվեց, «Ռայո Վալեկանոյի» հետ միշտ այդպես է: Մենք հերթական անգամ չիրացրինք բազմաթիվ գոլային պահեր: Առաջին խաղակեսը հաջող էր, իսկ երկրերդը` ոչ: Գրոհների եզրափակիչ փուլերում պետք է ավելի էֆեկտիվ գործենք, բայց դա մարզումների միջոցով չես կարող շտկել: Մարզման ժամանակ մեր ֆուտբոլիստը նման իրավիճակներում 10-ից 9 դեպքում գոլ են խփում:

 

Պետք է ավելացնենք պաշտպանության գծի խաղում. այդ գործոնում դեռ իդեալական չենք:

 

Ինչպե՞ս մեկ բառով կբնութագրեմ Նեյմարի այսօրվա խաղը. փայլուն:

 

Գիտեմ, որ այնպիսի թիմերի դեմ ինչպիսիք են «Ռայո Վալեկանոն», «Սելտան» և «Բավարիան», կարել է զիջել գնդակի վերահսկողությունը: Նման խաղերում պետք է կենտրոնանալ արդյունքի վրա»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Barcastuff թվիթերյան էջը:

Ինչպե՞ս մեկ բառով կբնութագրեմ Նեյմարի այսօրվա խաղը. փայլուն. Լուիս Էնրիկե