ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ-ի զինյալների ստորգետնյա բունկերի պայթեցման տեսագրությունը (տեսանյութ)

15:41 • 18.10.15

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի Համա նահանգում ԻՊ-ի զինյալների ծպտված ստորգետնյա բունկերի պայթեցումը:


Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում գերատեսչության պաշտոնական էջում:
Նշվում է, որ ավիահարվածի ընթացքում ոչնչացվել են նաև թունելների ցանցն  ու զինտեխնիկայի շարասյուներ:


ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածված ստորգետնյա ելքերի ցանցը զինյալներին հնարավորություն է տվել գաղտնի անցնել քաղաքի տարբեր շրջաններ ու սիրիական կառավարական զորքերի դեմ գործողություններ իրականացնել:


Բունկերներից մեկում եղել է մի ամբողջ զինապահեստ՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերով ու զինամթերքով, որը նախատեսված է եղել ահաբեկչությունների իրականացման համար: